Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Ինչու ենք մենք կարմրում

Ինչու ենք մենք կարմրում

Երբ կարմրում եք այտերը տաքանում են: Եվ ինչքան շատ եք ցանկանում ցույց տալ, որ ոչինչ չի կատարվում ավելի վատ է ստացվում: Առաջին հայացքից անհասկանալի է, թե ինչու է դա տեղի ունենում: Եվ այդ մարդիկ ամեն ինչ կտային միայն թե եփած խեցգետնի նման չկարմրեին: Մարդիկ կարմրում են, որովհետև մկանները լցվում են արյամբ, որի պատճառը ավելի հաճախ որոշակի մարդկային զգացմունքներն են ամոթը, շփոթմունքը և այլ:

Սովորենք չկարմրել:

Շատ մարդկանց մոտ ամեն մի չնչին բանից այտերը կարմրում են (հատկապես դեռահասների մոտ): Երբ գրատախտակի մոտ են կանչում կարմրում ես, չնայած որ դաստ շատ լավ գիտես, կամ երբ հարկավոր է բեմ բարձրանալ, կարմրում եք, երբ մեկը ձեզ ուշադիր նայում է կամ հարց է տալիս, երբ փողոցում պատահաբար ծանոթի եք հանդիպում: Մի խոսքով, այն ամենը ինչ ձեզ հուզում է կամ ձեզ է վերաբերում արագ առաջացնում է կարմրություն: Եվ դուք դրա դեմ ոչինչ չեք կարողանում անել: Ձեզ թվում է, որ բոլորը ծիծաղում են ձեզ վրա: Հետզհետե սկսում եք չշփվել, աշխատում եք այնպես անել, որ ձեզ չնկատեն, կոմպլեքսավորվում եք, դառնում ավելի ամաչկոտ:

Այսպիսով, ինչի հետևանք է այն:

Հոգեբանները, հաստատում են, որ այդպիսով առաջ է գալիս վախ շփման ժամանակ, կամ գիտական լեզվով ասած սոցիոֆոբիա: Կարող է շրջապատը դա չնկատել, բայց մարդը դառնում է ամաչկոտ ու լռակյաց: Մարդիկ, որոնք կարմրում են, նաև ուժեղ քրտնում են, որը շատ տհաճ է:

Նախքան սովորելը, թե ինչպես անել, որ չկարմրեք հարկավոր է մանրախնդիր ուսումնասիրել այն զգացումները, որոնք նպաստում  են կարմրելուն:

Առաջինը, ինչ զգում եք, դա թեթև ծակծկոցն է այտերի շրջանում, և այդ րոպեին դուք կարմրում եք: Հետո ուղեղում ազդակ է հնչում, որ ձեր այտերը կարմրել են ու դուք սկսում եք շփոթվել և դրանից ավելի եք սկսում կարմրել:

Որպեսզի դուրս գաք այդ փակ շրջանից` <<կարմրեցի- շփոթվեցի- ավելի շատ կարմրեցի>>, հարկավոր է սովորել հաղթահարել շփոթմունքը: Դա կարելի է անել բարձրաձայն: Գլխավորը չլռելն է: Դուք կարող եք նախօրոք պատրաստել մի քանի արտահայտություններ, որով դուք կբացատրեք ձեր կարմրելու պատճառները: Գլխավորը հավատացրեք ձեզ, որ չկա ոչ մի ծիծաղելի և վատ բան կարմրելու մեջ, դա նույնիսկ գրավիչ է: Օրինակ, եթե լսելով ինտիմ թեմա,  կարմրում եք, ապա արագ ասեք, որ դուք ամաչում եք, դրա համար էլ կարմրեցիք կամ կներես ես կարդացի քո մտքերը և կարմրեցի: Պատրաստեք ավելի սուր արտահայտություններ որոնք կօգնեն ձեզ ձերբազատվել շփոթվելուց: Այնպես որ համարձակ առաջ շարժվեք, և ժամանակի ընթացքում դուք կդադարեք լինել <<մարդ, որը կարմրում է>> այլ կդառնաք հասարակության համար մարդ, որը կարողանում է շատ սուր պատասխանել իրեն վիրավորողներին և կարողանում է ինքն իր վրա ծիծաղել: Օրինակ, եթե լսելով ինտիմ թեմա,  կարմրում եք, ապա արագ ասեք, որ դուք ամաչում եք, դրա համար էլ կարմրեցիք կամ կներես ես կարդացի քո մտքերը և կարմրեցի: Պատրաստեք ավելի սուր արտահայտություններ որոնք կօգնեն ձեզ ձերբազատվել շփոթվելուց: Այնպես որ համարձակ առաջ շարժվեք, և ժամանակի ընթացքում դուք կդադարեք լինել <<մարդ, որը կարմրում է>> այլ կդառնաք հասարակության համար մարդ, որը կարողանում է շատ սուր պատասխանել իրեն վիրավորողներին և կարողանում է ինքն իր վրա ծիծաղել:

Գիտնականները կարծում են, որ ավելի հաճախ կարմրում են այն մարդիկ, ովքեր ավելի անինքնավստահ են և անպաշտպան: Դրա համար, երբ խոսում եք դիմացինի հետ, մտքում անընդհատ կրկնեք, որ դուք ուժեղ եք նրանից, նրանից առավել, խելացի: Միանգամից մի պատասխանեք նրա հարցին, որից դուք կարող եք շփոթվել և կարմրել, այլ մտքում դանդաղ հաշվեք մինչև երեքը` այդ ընթացքում կրկնելով, որ դուք շատ հանգիստ ու հավասարակշռված եք այդ պահին:

Գլխավորը հիշեք, որ երբ դուք կարմրում եք,  դուք ոչ մի վատ բան չեք անում:

Հաջողություն ձեզ իրագործելու ինքնատիրապետման արվեստը:

Սկզբնաղբյուր. hogeban.info
Լուսանկարը. wday.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

11.03.2015

Հարգելի Meri, Ձեր նկարագրածը ավելի շատ նման է ատոպիկ դերմատիտին, սակայն հստակ դիագնոզել դժվար է: Ցանկալի է դիմել մաշկաբանի կոնսուլտացիայի:

meri

26.02.2015

barev zez knereq mi harc tam demqis vra in4 vor verqa exel aranc vo4 mi bani patahakan u mecacela varvaci nmana koxqernel spitakela in4ic karoxe linel ev in4pes payqarem dra dem

ALINA

13.03.2014

Lav shat shnorhakalutyun

Ալինա

13.03.2014

լավ շատ շնորհակալություն

Մեդ-Պրակտիկ

11.03.2014

Հարգելի Ալինա, բարև Ձեզ, ի՞նչ նկատի ունեք՝ ասելով «կարմիր այտերը կարող ենք հեռացնել դեմքից»: Եթե նկատի ունեք կարմրություն արտահայտված մազանոթային ցանցի հետևանքով, կամ մաշկի թափանցիկության արդյունքում, դիմեք մաշկան-կոսմետոլոգի:

Ալինա

06.03.2014

Բարև ձեզ ...կներեք , իսկ կարմիր այտերը կարող ենք հեռացնել դեմքից..նախապես շնորհակալություն..

Կարդացեք նաև

Այց այլ երկիր` միշտ սթրես է օրգանիզմի համար
Այց այլ երկիր` միշտ սթրես է օրգանիզմի համար

Անսովոր սնունդը, ուրիշ կազմություն ունեցող ջուրը, կլիմայի փոփոխությունը և այլ գործոնները կարող են բացասաբար անդրադառնալ առողջության վրա, ինչը հատկապես վերաբերում է մարսողական օրգաններին: Ստամոքսի կամ աղիների լորձաթաղանթի...

Նյարդային համակարգի հավասարակշռությունը մեծ տարիքում առողջության գրավական է. armeniamedicalcenter.am
Նյարդային համակարգի հավասարակշռությունը մեծ տարիքում առողջության գրավական է. armeniamedicalcenter.am

Ականջի դրդումը ոչ ուժեղ էլեկտրական հոսանքով կարող է վերադարձնել նյարդային համակարգի հավասարակշռությունը 55 տարեկանից բարձր տարիքի մարդկանց մոտ: Ինչպես նշում է BBC-ն, այդ կերպ կարելի է դրդել նաև թափառող նյարդը...

Սելֆիտ (Selfitis). urolog.am
Սելֆիտ (Selfitis). urolog.am

Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիան պաշտոնապես հաստատել է այն, որ սելֆին հոգեկան խանգարում է:

Այդ խանգարումը կոչվում է «սելիֆիտ»: Սելֆիտը դա ինքնալուսանկարելու և սոցիալական մեդիաներում...

Նյարդաբանները հասկացել են, թե ինչո՞ւ ժամանակը երբեմն աննկատ է անցնում. armeniamedicalcenter.am
Նյարդաբանները հասկացել են, թե ինչո՞ւ ժամանակը երբեմն աննկատ է անցնում. armeniamedicalcenter.am

Ժամանակի զգացողությունը սուբյեկտիվ բնույթ է կրում և կարող է փոփոխվել՝ կախված իրավիճակներից: Օրինակ, երբ մարդ ուրախ է՝ ժամանակը թռչում է. իսկ տխուր վիճակում ամեն րոպեն ձգում է երկար: Ինչպես նշում է Live Science-ը...

Ես
«Կոտրված սրտի» համախտանիշն առաջացնում է իմուն համակարգի խանգարումներ. armeniamedicalcenter.am
«Կոտրված սրտի» համախտանիշն առաջացնում է իմուն համակարգի խանգարումներ. armeniamedicalcenter.am

Ինչո՞ւ է մտերիմ մարդու կորուստն ուղղակի իմաստով «կոտրում սիրտը»: Էքստրեմալ էմոցիոնալ սթրեսն առաջացնում է իմուն համակարգի իսկական փոթորիկ, որի արդյունքում գլխավոր պոմպը հյուծվում է...

ԼՈՒՐԵՐ: Թերապիա
Արագ սնունդը և դեպրեսիան. armeniamedicalcenter.am
Արագ սնունդը և դեպրեսիան. armeniamedicalcenter.am

Թերևս ամենաարտասովոր հետազոտությունը՝ արագ սննդի /ֆաստֆուդի/ վնասակարությանը վերաբերող, իրականացրել են ավստրալիական Ջելմս Կուկի Համալսարանի գիտնականները: Որպես օրենք. Հետազոտողները հավաքում են մասնակիցների...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են պայքարում սթրեսի դեմ
Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են պայքարում սթրեսի դեմ

Պարզվում է. կանայք սթրեսի ժամանակ հիմնականում սկսում են շատ ուտել: Իսկ տղամարդկանց սթրեսից օգնում է ազատվել ինտիմ կյանքը: Բացի այդ, հոգեթերապիայի հաճախող տղամարդիկ ցանկանում են արագ լուծել խնդիրը...

ԼՈՒՐԵՐ: Կին. թվեր և փաստեր ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. թվեր և փաստեր Լրահոս կանանց համար Լրահոս տղամարդկանց համար ԼՈՒՐԵՐ: Սթրես
Աղքատությունը հիվանդություն է. գիտնականներ. 1in.am
Աղքատությունը հիվանդություն է. գիտնականներ. 1in.am

Առողջության վրա աղքատության ազդեցությունը կարելի է համեմատել օրգանիզմի վրա ծանր հիվանդության ազդեցության հետ։ Այս մասին հայտարարել են Վիրջինիայի համալսարանի գիտնականները՝ փոխանցում է gogetnews.info-ն...

Բելգիայում աշխատանքից հոգնածությունը պաշտոնապես ճանաչվել է հիվանդություն. 1in.am
Բելգիայում աշխատանքից հոգնածությունը պաշտոնապես ճանաչվել է հիվանդություն. 1in.am

Բելգիայի իշխանությունները աշխատանքից հոգնածությունը պաշտոնապես ճանաչել են հիվանդություն։ Ինչպես հաղորդւոմ է Le Soir պարբերականը, յուրաքանչյուր տարի մինչև 10 հազար մարդ նման գանգատով դիմում է բժիշկներին...

ԼՈՒՐԵՐ: Աշխատավայրում ԼՈՒՐԵՐ: Ես և աշխատանքը
Գիտնականներ. աշխատամոլությունը խանգարում է. news.am
Գիտնականներ. աշխատամոլությունը խանգարում է. news.am

Այսպիսի եզրահանգման են եկել նորվեգացի գիտնականները՝ պարզելով, որ մինչեւ ուշ աշխատավայրում նստելու սիրահարների նյարդերը նորմալ չեն, նրանց տագնապալի մտքեր են...

ԼՈՒՐԵՐ: Աշխատավայրում ԼՈՒՐԵՐ: Ես և աշխատանքը
Եթե նախընտրում եք դառը խմիչքներ և ուտեստներ... hartak.am
Եթե նախընտրում եք դառը խմիչքներ և ուտեստներ... hartak.am

Ավստրիայում կատարված հետազոտությունը պարզել է, որ դառը խմիչքներ և ուտեստներ նախընտրող մարդիկ հակված են սադիզմի և հակահասարակական վարքագծի։ Ուսումնասիրելով անհատականության և համային նախասիրությունների...

Աուտիզմով տառապողներն ավելի օբյեկտիվ եւ ռացիոնալ են, քան մյուս բոլոր մարդիկ. հետազոտություն. news.am
Աուտիզմով տառապողներն ավելի օբյեկտիվ եւ ռացիոնալ են, քան մյուս բոլոր մարդիկ. հետազոտություն. news.am

Աուտիզմով տառապողները հակված են իրադարձությունները գնահատել տրամաբանության տեսանկյունից՝ չտրվելով զգացական գործոններին, այդ պատճառով նրանք սովորաբար ավելի օբեկտիվ եւ ռացիոնալ են...

Գիտնականները նշել են մարդկանց համար երջանիկ օրերը. 1in.am
Գիտնականները նշել են մարդկանց համար երջանիկ օրերը. 1in.am

Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, թե որ օրերն են մարդկանց համար երջանիկ, հայտնում է gogetnews.info-ն: Արժե նշել, որ յուրաքանչյուր մարդու մոտ լավ օրվա հասկացությունն անհատական է: Սակայն հարցման միջոցով...

«Աջակցման խմբերի» նշանակությունը հիվանդների վերականգնողական փուլում. oncology.am
«Աջակցման խմբերի» նշանակությունը հիվանդների վերականգնողական փուլում. oncology.am

Ուռուցքային հիվանդների համար նախատեսված հոգեբանական աջակցման բաց խմբերի ստեղծումն Իսրայելի Ուռուցքաբանության LISOD հիվանդանոցային ցանցի կարևորագույն սոցիալական նախագծերից է...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
Գիտնականները մշակում են ինքնասպանության դեմ դեղահաբեր. 1in.am
Գիտնականները մշակում են ինքնասպանության դեմ դեղահաբեր. 1in.am

Ամերիկացի գիտնականներին հաջողվել է մարդու օրգանիզմում հայտնաբերել ֆերմենտ, որն ավելի վաղ գիտությանը հայտնի չի եղել, հայտնում է gogetnews.info-ն: Տվյալ ֆերմենտն ազդում է ուղեղի բորբոքումների վրա և, որպես...

ԼՈՒՐԵՐ: Դեղագործություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ